2017թ. սեպտեմբերից Լոռու մարզում ռաֆտինգն ազդարարեց իր գործունեության սկիզբը: 2018 թվականին արդեն հստակ՝ 12 կմ երկարությամբ երթուղով սկսեցինք աշխատանքը, իսկ արդեն Մայիսի 20-ից մեկնարկեց պաշտոնական ռաֆտինգը : Այն պատմական էր, թե՛ Լոռու մարզի, և թե՛ Հայաստանի համար: Առաջին անգամ էր Հայաստանում այս էքստրեմալ սպորտաձևը: Հստակ քայլերով առաջ ենք շարժվում զբոսաշրջային շուկայում, այս պահին իսկ ունենալով աննախադեպ մասնակցության ցուցանիշ : 2018-ին ձեռքբերումները շատ էին. մասնակցեցինք Ռուսաստանում Միջազգային ռաֆտինգ ֆորումին , սպասարկեցինք 1400 հաճախորդի , որն սպասվածից ավելին էրԿայացած թիմի շնորհիվ, կայացված է նաև ռաֆթինգը Հայաստանում, Ռաֆտինգի գերազանցելի արդյունքը կլինի այս տարի. Նախորդ տարվա հոկտեմբերից արտասահմանում վաճառվում էր ռաֆթինգի փաթեթներ 2019 թվականի համար: Արտասահմանյան գործընկերների միջոցով իրականացվել է աննախադեպ վաճառք : Այս տարվա առաջին զբոսաշրջիկներին սպասում ենք Մարտի 15 –ին, ովքեր կժամանեն Հայաստան՝ Լոռի, ռաֆտինգելու Դեբեդ գետում: Այս տարի խոստանում ենք սպասարկման բարձր մակարդակ, ի տարբերություն նախորդի: Որոշակի բացթողումների պատճառը բազմաթիվ պատվերներին զուգահեռ ռաֆթինգ թիմի անդամների քանակական սակավությունն էր: Rafting in Armenia թիմում աշխատելու են շուրջ 30 անդամներ, մի մասը ադմինիստրատիվ ու սպասարկման ոլորտում , մյուսները՝ Rafting in Armenia փրկարար ջոկատում, որն էլ ստեղծվել է մասնակիցների անվտանգության պահպանման համար : Տարվա առաջին մեծ ձեռքբերումը, զբոսաշրջիկների ամրագրման աննախադեպ քանակն է. ավելի քան 10000 զբոսաշրջիկ այս տարի այցելելու է Լոռու մարզ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին , և շնորհակալություն հայտնում բոլորին մեր ծառայություններից օգտվելու և մեր աշխատանքը գնահատելու համար:


Հարգանքներով և մեծ սպասումով՝

Rafting in Armenia-ի հիմնադիր Գևորգ Վարդանյան


Rafting in Armenia Երբ ստանում ես էքստրեմալ էմոցիան :