Հայաստանում հնարավոր է զրոյից բիզնես սկսել ու հաջողության հասնել, կարևորը գաղափարիդ հավատաս. @raftinginarmenia -ի հիմնադիր Գևորգ Վարդանյան Գևորգն իրականացնում է ռաֆթինգ տուրեր #Դեբետ գետում: Գործունեությունը սկսել է 2017 թվականին՝ սկզբում գույքի վարձակալությամբ, իսկ այս տարվանից արդեն սեփական գույքով: «Երբ #ռաֆթինգ 'ի միտքն եկավ մեծ գումար չունեի՝ գույքը ձեռք բերելու համար, այդ պատճառով ընտրեցի վարձակալության տարբերակը: Ամեն ինչ արել եմ միայնակ, հաճախ ընկերներս էին աջակցում»,- պատմում է Գևորգը: Բացի Լոռու մարզից ռաֆթինգ տուրեր նախատեսում է անցկացնել նաև #Տավուշ 'ում, #Սյունիք 'ում ու #Շիրակ 'ում, ինչպես նաև #Արցախ 'ում: «Այցելուների 55 տոկոսը արտասահմանցիներ են, քանի որ համագործակցում ենք ԱՊՀ անդամ և եվրոպական 18 պետությունների տուրիստական գործակալությունների հետ: Այս տարի ցանկանում ենք այցելուների թիվը հասցնել 10.000-ի՝ ստեղծելով հավելյալ 30 նոր աշխատատեղ, այժմ ունեմ 7 աշխատող»,- ասում է #Rafting in #Armenia 'ի հիմնադիրը: Տուրը տևում է 90 րոպե, որի ընթացքում մասնակիցները Դեբետ գետում անցնում են 12 կմ: Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ընկերությունը համագործակցում է ԱԻՆ-ի հետ: